ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Այսօր Ադրբեջանը կրկին կրակ է բացել խաղաղ ու ժողովրդավար Հայաստանի վրա։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ կիսվելով ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությամբ։
«Արդեն 12 օր է, ինչ Ադրբեջանն արգելափակված է պահում Լաչինի միջանցքը․․․ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ թողնելով առանց սննդի, դեղորայքի, պարագաների և շրջափակման տարբեր կողմերում բաժանված ընտանիքների»,-գրել է նա:
--00—ԼՄ