ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
Ադրբեջանն օգոստոսին իր վերահսկողության տակ է վերցրել Սարի բաբան, բայց միայն նոյեմբերին այնտեղ նոր ականներ են հայտնաբերվել: Ինչո՞ւ։
Քանի որ սեպտեմբերին նրանք ներխուժեցին Ջերմուկ՝ Հայաստանի ինքնիշխան տարածք, հակահետևակային ականները տեղափոխեցին Սարիբաբա, որպեսզի Հայաստանին սուտ մեղադրանք ներկայացնեն Լաչինի միջանցքով զինամթերք տեղափոխելու և օգտագործելու մեջ։
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, Մարուքյանը երեկ նույն հարթակում գրել էր․ «Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից հանել է հակահետևակային ականները, դրանք տեղափոխել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք՝ միջազգային գործընկերների մոտ Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար»:
--00—ԶՀ