ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Գործընկեր պետությունները, միջազգային կազմակերպությունները պետք է մանրամանասնորեն տեղեկացված լինեն Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և իրավիճակի վատթարացման մասին։ Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա իր ելույթում նշեց նաև․
«Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է։ Այս կետով պատասխանատվություն են կրում եռախողմ հայտարարության կողմերից երկուսը՝ Ադրբեջանը և ՌԴ-ն։
Միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող այն դրույթը, թե Լաչինի միջանցքը բաց է երթևեկության համար, սին է և իրականության հետ ոչ մի կապ չունի։
Իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը և ՌԴ-ն, որը անվտանգային կոնկրետ պարտավորություն է ստանձնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի առջև։
Ո՞րն է իրադրության ՌԴ գնահատականը, ո՞րն է Լաչինի միջանցքը վերկանգնելու նրան ճանապարհային քարտեզը։ Սրանք հարցեր են, որոնք ՀՀ և ԼՂ հանրությունը սպասում է ՌԴ-ից, որը, հիշեցնեմ, ՄԱԿ-ի մշտական խորհրդի անդամ է։
Եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը ԼՂ-ում, կարծում եմ, ինքը պիտի նախաձեռնի քննարկում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԶՀ