ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահի կնոջը՝ Սվետլանա Մեդվեդևային։Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ նախագահի համաատասխան հրամանագրին։
«Բարեգործական և սոցիալական գործունեության մեջ մեծ ներդրում ունենալու համար պատվո շքանշան շնորհել Սոցիալական և մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի նախագահ Սվետլանա Վլադիմիրովնա Մեդվեդևային»,-ասված է փաստաթղթում։
--00—ՅՄ