ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News
ՀՀ նախագահի Արմեն Սարգսյանի հրամանագրով գուսան Գագիկ Հայկազունին պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Գուսանական երգարվեստի պահպանման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար երգահան Գագիկ Ստեփանի Հայկազունին պարգեւատրել Երախտագիտության մեդալով: