ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 31, 24News
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում գտնվող կիսակառույց շինության մոտ մոխրացած դի կա, հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու պարեկները կիսակառույց շինության մետ գտնվող կրակի համար օգտագործվող հատվածի հարևանությամբ հայտնաբերել են ամբողջովին մոխրացած դի։
Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։
--00—ԼՄ