ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News
Հայաստանը միջազգային հանրությունից, այդ թվում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ Ռուսաստանի Դաշնությունից, ում խաղաղապահ զորքերը գտնվում են Լեռնային Ղարաբաղում, առարկայական քայլեր է ակնկալում Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի կառավարության ղեկավարը նաև հայտարարել է, որ «Լաչինի միջանցքի շրջափակումն էլ ավելի անհրաժեշտ է դարձնում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղղումը, և անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել այս ուղղությամբ»։
«Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց, իմ համոզմամբ, ամենախորը և իրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են ապրել իրենց Հայրենիքում», - հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ