ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Լաչինի միջանցքում հսկիչ անցակետի տեղադրումը 2020 թ․-ի եռակողմ հայտարարության վեցերորդ կետի կոպտագույն խախտում է։ Առիթ ունեցել եմ ասելու, որ Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության բոլոր կետերը։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր պատկերացումը իրադրության կարգավորման վերաբերյալ հետևյալն է՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը։
Այսինքն, բացի ՌԴ-ից որևիցե մեկը չպետք է Լաչինի միջանցքում վերահսկողություն իրականացնի։ Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքի բնականոն գործունեությանը, ինչը եռակողմ հայտարարությամբ է նախատեսված»։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ