ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News
Կիևի իշխանությունները հրաժարվում են պահպանել Ռուսաստանի առաջարկած սուրբծննդյան հրադադարը։ Այս մասին 24-րդ ալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ոչ մի բանակցություն նրանց հետ, ոչ հրադադարը, ոչ էլ ժամկետը որևէ կապ չունի մեզ հետ»,- աել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ուկրաինայում հրադադար սահմանել հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24.00-ը:
--00—ՅՄ