ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանն այն տեսակետին է, որ հումանիտար հրադադարի խախտումն ուղղակի Թուրքիայի անհամաձայնության «մեսիջն» էր ՝ ուղղված Ռուսաստանին: 24News-ի հետ զրույցում նա հիշեցրեց՝ Թուրքիան Ադրբեջանի ռազմաքաղաքական կառավարման ղեկն ամբողջապես իր ձեռքն է վերցրել, հետևաբար դժգոհ է, որ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ բանակցություններից հետո որևէ կերպ չի կարողացել ներգրավվել բանակցային հետագա գործընթացին:
Ըստ Վերանյանի՝ Ալիևի գերխնդիրը հանրության ներսում հաղթանակի իմիտացիա ստեղծելն է: Նրա համար զինվորի կյանքն ու մարդու իրավունքը զրոյական են:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ