ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Խառը մենամարտերի մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովը որոշել է հեռանալ MMA-ից։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
«Խաբիբը լքում է MMA-ը: Սա վերաբերում է մարզչական կարիերային և MMA-ի հետ կապված մնացած ամեն ինչին: Պատճառը Խաբիբի ցանկությունն է՝ ժամանակ տրամադրել ընտանիքին»,- ասվում է կազմակերպության պաշտոնական էջի գրառման մեջ։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ մարզիկը MMA-ից հեռանալու մտադրություն ունի։
Նուրմագոմեդովը UFC-ում հանդես է եկել 2012 թվականից՝ տանելով 13 հաղթանակ 13 մենամարտերում։ Նա համարվում էր առաջնության չեմպիոն թեթև քաշային կարգում։ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին, նա հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ MMA-ի կանոններով, նրա ակտիվում կա 29 մենամարտ և 29 հաղթանակ։
--00—ՅՄ