ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Մոնցա»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միլանյան ակումբին հաջողվել է հանդիպման հաշիվը բացել 10-րդ րոպեին: Աչքի է ընկել Մատեո Դարմիանը: «Մոնցա»-ն ընդամենը մեկ րոպե անց հավասարեցրել է հաշիվը: «Ինտեր»-ին հաջողվել է կրկին առաջ անցնել հաշվի մեջ 22-րդ րոպեին:
Գոլը խփել է Արգենտինայի հավաքականի կազմում աչքի չեմպիոն դարձած Լաուտարո Մարտինեսը:
Ի վերջո «Մոնցա»-ին հաջողվել է խուսափել պարտությունից: Հանդիպման ավելացված րոպեին Լուկա Կալդիրոլան խփել է իր թիմի երկրորդ գնդակը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:
«Մոնցա»-«Ինտեր»` 2:2:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է:
--00—ՅՄ