Մոնցան սեփական հարկի տակ ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ռոմայի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

գ.j

Իտալիայի առաջնության 7-րդ տուրի խաղում «Ռոման» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մոնցայի» հետ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։

Արտեմ Դովբիկի գոլին տանտերերը պատասխանեցին Դանի Մոտայի դիպուկ հարվածով։

Այս հանդիպումից հետո «Ռոման» 10 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը, «Մոնցան» 4 միավորով նախավերջին տեղում է։

--00—ԼՀ