ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Իտալիայի Ա Սերիայի 12-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել էր «Ֆրոզինոնեին»։ Հանդիպումն ավարտվեց միլանյան թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
43-րդ րոպեին հեռահար հարվածով հաշիվը բացեց Ֆեդերիկո Դիմարկոն։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
48-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Հական Չալհանողլուն։
Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 69-րդ րոպեին։ «Ինտերը» 31 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։
--00—ՅՄ