ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը որոշել է ավարտել կարիերան ազգային թիմում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Հիշողություններով լի սրտով ես փակում եմ իմ կյանքի այս էջը: Շնորհակալություն այս հրաշալի արկածի համար»,- գրել է Գրիզմանը իր սոցիալական ցանցերում։
Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականում անցկացրած 137 խաղում խփել է 44 գոլ։
Նա ազգային հավաքականի հետ 2018 թվականին հաղթել է Աշխարհի առաջնությունը, իսկ 2020/21 մրցաշրջանում՝ Ազգերի լիգան։
--00—ԼՀ