ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով մասնակի զորահավաքի նոր ալիքի մասին լուրերին, հայտարարել է, որ չարժի չափազանցել թելեգրամ-ալիքների տվյալների նշանակությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ամեն բան այս մասին շատ անգամ ասվել է, եւ հենց այդ նույն թելեգրամ-ալիքներում։ Չարժի այդպիսի նշանակություն տալ թելեգրամ-ալիքներին»,- ասել է Պեսկովը լրագրողներին, ապա հավելել, որ զորահավաքի մասին տեղեկության սկզբնաղբյուրը իշխանությունն է ՌԴ նախագահի գլխավորությամբ։
--00—ԼՄ