ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
Արցախցի մայրիկները երեխաների հետ հավաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շենքի դիմաց՝ բարձրաձայնելով շրջափակման հետեւանքով երեխաների համար կենսականորեն անհրաժեշտ սննդամթերքի, դեղորայքի եւ այլ անհրաժեշտ պարագաների բացակայությամբ պայմանավորված խնդիրները։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Անուշ Շահրամանյանը։
«Ադրբեջանի հանցավոր գործողությունների պատճառով երեխաների բնականոն կյանքը խաթարված է, իսկ ծնողները անելանելի դրութան մեջ են հայտնվել:
ԿԽՄԿ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին խնդրել են միջոցներ ձեռնարկել երեխաների հիմնարար իրավունքները ապահովելու համար»,-գրել է նա։
--00—ՅՄ