Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի կունենա Արցախի Հանրապետության օրվան նվիրված մեծ հավաք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Capture

Սեպտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի կունենա Արցախի Հանրապետության օրվան նվիրված մեծ հավաք։ Այս մասին տեղեկանում ենք Սրբազան պայքարի պաշտոնական էջից։

«Այս հավաքը չափազանց կարևոր է ամենքիս համար: Արցախի մեր հայրենակիցների ելույթների ավարտին Սրբազան Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդես կգա առաջիկա անելիքների և զարգացումների մասին կարևոր խոսքով:

Սիրելի հայրենակիցներ, Սեպտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին բոլորիդ սպասում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում»,- նշված է հայտարարությունում։

--00—ՅՄ