ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Հունվարի 10-ին ընդունել եմ ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: Այս մասին հայտնում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ողջունելով խմբի անդամների այցը Հայաստան՝ բարձր եմ գնահատել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը և մեկ անգամ ևս վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը նպաստելու նոր քաղաքացիական առաքելության աշխատանքներին:
Անդրադարձել ենք ԵՄ նոր քաղաքացիական առաքելության գործունեության շրջանակներին, դրա տեղակայմանը և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:
--00—ՅՄ