ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Եվրամիության քաղաքացիական առաքելության գլխավոր շտաբն այսօր պաշտոնապես բացվել է Եղեգնաձորում։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Նիկո Սխերմերսը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Եվրամիությունը 100 հոգուց բաղկացած առաքելություն է ուղարկել Հայաստան:
Հիշեցնենք, որ ԵՄ առաքելություն ուղարկելու հարցը ծագել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո։
--00—ՅՄ