Մեր հայ դաշնակիցներին աջակցելու ժամանակն է․ կոչ ենք անում գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

․

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն հայտնել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց ի աջակցություն Արցախի ցույց են անցկացրել։

«Համախմբվեցինք Ֆրանսիայի ԱԺ դիմաց՝ կոչ անելով վճռական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ դադարեցնելու հարձակումները Հայաստանի և Արցախի վրա։ Արտակարգ իրավիճակ է։ Մեր հայ դաշնակիցներին աջակցելու ժամանակն է»,- գրել է նա։ 

--00--ԱՀ