ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է ուղիղ չվերթները դեպի Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ավիաընկերությունից, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երեք չվերթ կիրականացվի:
Չվացուցակ դեպի «Պուլկովո» օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի հունվարի 29-ից (բոլորը տեղական ժամանակով).
Չվերթ
Մեկնում
Ժամ
Ժամանում
Ժամ
Օդանավ.
Հաճախականություն
G6 426
Երեւան
15:40
Սանկտ Պետերբուրգ
19:15
A320
Կիրակի
G6 427
Սանկտ Պետերբուրգ
20:15
Երեւան
01:55
A320
Կիրակի
G6 426
Երեւան
12:20
Սանկտ Պետերբուրգ
15:55
A320
Երկուշաբթի/Հինգշաբթի
G6 427
Սանկտ Պետերբուրգ
16:55
Երեւան
22:35
A320
Երկուշաբթի/Հինգշաբթի
«Մոսկվայից եւ Սոչիից հետո դեպի Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաք» նոր ուղիղ չվերթի ավելացմամբ մեր ուղեւորներին հնարավորություն ենք ընձեռում ավելի հարմար եւ մատչելի ճամփորդել։ Սա նաեւ լավ հնարավորություն է ծանոթանալ Սանկտ Պետերբուրգի հարուստ պատմական եւ մշակութային ժառանգությանը, ինչպես նաեւ նպաստել գործարար կապերի զարգացմանը։ Մենք շարունակելու ենք ընդլայնվել եւ մեր ուղեւորներին ապահովել ավելի հաճախ եւ առավել հարմարավետ ճամփորդելու էլ ավելի շատ հնարավորություններով», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Fly Arna-ի մասին
Fly Arna-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողն է եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Տեղակայվելով Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետեւում է Air Arabia-ի հաջողված բյուջետային բիզնես մոդելին, որն առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն եւ արժեքավոր օդային փոխադրումներ:
--00--ԱՀ