ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից գործադրվող ճնշումները ՀՅԴ կուսակցության անդամների նկատմամբ։
«Վաղուց այլևս գաղտնիք չէ, որ իրավապահ մարմիններն այս իշխանությունների ձեռքում դարձել են գործիք` ազգային շահերը պաշտպանող անհատներին, քաղաքական միավորներին ճնշելու և չեզոքացնելու համար։
Ակնհայտ է, որ այս իշխանությունները թիրախավորում և «գլխատում են» բոլոր այն ուժերին, որոնք կարող են իրենց գործունեությամբ որևէ խոչնդոտ ստեղծել պանթուրանական ծրագրի իրագործման ճանապարհին»,-նման հայտարարություն է տարածել կուսակցության մամուլի գրասենյակը։
--00—ԶՀ