ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
Մեր մտքերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ են, քանի որ տարածաշրջանի շրջափակումը շարունակվում է: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ազգությամբ եզդի, «Սինջար ակադեմիայի» նախագահ և համահիմնադիր, «Յազդա» միջազգային մարդասիրական կազմակերպության համահիմնադիր Մուրադ Իսմայիլը։
«Հայերը ցեղասպանություն են ապրել ոչ հեռու անցյալում, և աշխարհը չպետք է թույլ տա, որ դա կրկնվի: Մենք նաև կոչ ենք անում խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև, վերջ տալ հակամարտությանը»,-գրել է նա:
--00—ՅՄ