2022-ին ՀՀ օդանավակայաններից մեկնած ու ժամանած 3 մլն 697 հազար 539 ուղևոր ենք ունեցել․ Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

Նախորդ տարի ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աննախադեպ է եղել` ավելի քան 3.697 մլն մարդ։ ԱԺ–ում հայտարարեց Արմեն Սիմոնյանը։

«Ընդհանուր առմամբ 2022 թվականին ՀՀ օդանավակայաններից մեկնած և ժամանած ուղևորների թիվը կազմել է 3 մլն 697 հազար 539 մարդ։ Նրանցից 1 մլն 458 հազար 718 ուղևոր մեկնել է ռուսական ավիաընկերություններով, իսկ Հայաստանի գրանցման ավիաընկերություններով` 916 հազար 524 ուղևոր։ 1.322 մլն ուղևոր էլ մեկնել է այլ երկրների ավիաընկերություններով»,– ասաց Սիմոնյանը։

--00—ԼՄ