ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների հսկողության տակ, Մոսկվան կոչ է անում ադրբեջանցի եւ հայ գործընկերներին բարի կամք դրսեւորել եւ համատեղ կարգով փոխզիջումների գնալ՝ ճգնաժամը հնարավորինս շուտ լուծելու համար, ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Լուկաշեւիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում: Բնակչությունը չպետք է դառնա Բաքվի և Երևանի միջև քաղաքական տարաձայնությունների պատանդը:
Լաչինի միջանցքը պետք է մնա ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո և օգտագործվի միայն այն նպատակների համար, որոնք նշված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:
Մենք կոչ ենք անում մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին դրսևորել բարի կամք և համատեղ փնտրել փոխադարձ ընդունելի փոխզիջումներ՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու, հանքավայրերի զարգացման պարամետրերը համաձայնեցնելու և էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրները լուծելու համար»,- ասել է Լուկաշևիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստում։
-00--ԱՀ