Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ 2-3 բալանոց ցնցումներ են զգացվել Սյունիքի մարզում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

երկրաշարժ Վան Երևան Արարատի մարզ

Հունվարի 19-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:55-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.37⁰ և արևելյան երկայնության 44.81⁰ աշխարհագրական կոորդինատներով` Իրան` Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱԻՆ-ը։



Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:



Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

--00—ԼՄ