ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ իշխանություններին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրներին և միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հարցով։ Այս մասին գրում է «Sputnik Արմենիան»։
Միությունն իր նամակներում ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Բաքվի իշխանությունների ագրեսիվ մարդատյաց քաղաքականության վրա։ ՌՀՄ-ն իր աջակցությունն է հայտնեց ԼՂՀ ժողովրդին և կոչ արել աշխարհասփյուռ հայ համայնքներին ավելի մեծ ուշադրություն հրավիրել շրջափակման խնդրի վրա։
--00—ԶՀ