ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կարեն Քեռյանին Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Քեռյանին ազատել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում։
Կարեն Քեռյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2021 թվականի մարտի 26-ին:
--00—ՅՄ