Զելենսկին պաշտոնից ազատել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

յ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Սերգեյ Կիսլիցային ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու մասին։ Տեղեկությունը հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:

«Սերգեյ Կիսլիցային ազատել Միավորված ազգերի կազմակերպությունում Ուկրաինայի մշտական ներկայացուցչի պաշտոնից, ինչպես նաև Բահամյան կղզիների Համագործակցությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի և Տրինիդադ և Տոբագոյի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոններից», - ասված է հրամանագրում:

Սերգեյ Կիսլիցան ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի փետրվարից։

--00—ԼՀ