Քամալա Հարիսը պաշտոնապես առաջադրվել է ԱՄՆ նախագահի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Screenshot_4_0

Չիկագոյում անցկացվող Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի ընթացքում արարողակարգային քվեարկության ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին հաստատել են նախագահի թեկնածուի պաշտոնում։ Նրա օգտին քվեարկել է 4566 պատվիրակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CNN-ը հաղորդում է, որ Հարիսն այդ ժամանակ գտնվում էր Վիսկոնսին նահանգում, որտեղ իր փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլցի հետ նախընտրական հանրահավաք էր անցկացնում։ Նա այնտեղից տեսակապով միացել է Չիկագոյում անցկացվող համագումարին և ընդունել իր առաջադրումը։

Իսկ Չիկագոյում, որտեղ համագումարի երկրորդ օրն էր, Քամալա Հարիսին իրենց աջակցությունն են հայտնել նախկին նախագահ Բարաք Օբաման և նախկին առաջին տիկին Միշել Օբաման։ 

Բարաք Օբամայի խոսքով՝ «Ամերիկան պատրաստ է ավելի լավ պատմության»։ Օբաման քննադատել է նախկին նախագահ և հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին՝ նշելով, որ ԱՄՆ-ին հարկավոր չէ Թրամփի՝ ևս չորս տարվա նախագահություն։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ