ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Բաքուն որոշել է տարհանել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով զոհվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը, ևս մեկը՝ վիրավորվել։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրա հարձակումը համարում է «ահաբեկչական գործողություն»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն տեղի ունեցածը նույնպես որակել է որպես «ահաբեկչություն»։
--00—ՅՄ