ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Հոսեյն Ամիր Աբդուլահիյանը հանդիպել են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում:
«Բանակցությունների ընթացքում նախարարները պայմանավորվել են Թեհրանում Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու մասին», - հայտնել են Իրանի ԱԳՆ-ից:
--00--ԿԿ