ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Իրանի Սպահան քաղաքում գտնվող ՊՆ-ի գործարանի վրա անօդաչուներով հարձակման հետևում կանգնած է Իսրայելը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով «Wall Street Journal» թերթին։
Թերթը նշում է, որ սա առաջին հայտնի հարձակումն է այն բանից հետո, երբ Բենիամին Նեթանյահուն կրկին դարձավ երկրի վարչապետ։
Բացի այդ, ԶԼՄ-ների տվյալներով, Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտոնյաները քննարկում են Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության զարգացման դեմ պայքարի նոր ուղիները:
Սպասվում է, որ Նեթանյահուի նոր կառավարությունը Ուկրաինային ռազմական օգնություն չի տրամադրելու, սակայն շարունակելու է գաղտնի հարվածներ հասցնել Իրանի միջուկային և ռազմական ծրագրերին։
--00—ՅՄ