Իսրայելը մի քանի կառավարվող հրթիռներ է արձակել Սիրիայի և Լիբանանի սահմանային անցակետի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Capture

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանային Ջուսիա անցակետի վրա, ինչի պատճառով անցակետը դադարեցրել է աշխատանքը, «ՌԻԱ Նովոստ»-ին հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը։

«Իսրայելը մի քանի կառավարվող հրթիռներ է արձակել Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում գտնվող Ջուսիա սահմանային անցակետի ուղղությամբ, ինչի արդյունքում աշխատանքը ​​խափանվել է», - ասել է աղբյուրը։

Աղբյուրը հավելում է, որ հրետակոծությունը լսվել է Ալ-Քուսեյր քաղաքում, որը գտնվում է Լիբանանի հետ Սիրիայի սահմանի մոտ։

--00—ՅՄ