ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
ՀՀ պաշտպանության նախարարությանը զենք մատակարող ընկերություններից Mosston Engineering-ի տնօրեն Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) ձերբակալվել է: Այս մասին 24News-ին ասաց նրա փաստաբան Արմեն Հարությունյանը: Հարությունյանն այլ մանրամասների համար խնդրեց զանգահարել օրվա վերջում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանում՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, արդեն քննվել է Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդությունը։
Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ կալանավորման վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ քրեական վարույթի շրջանակում է Գալստյանը ձերբակալվել։
--00—ԶՀ