Փաշինյանը բոլորի վրա կոմպրոմատներ ունի, հեռացվածներն ավելի շուտ երկրից կգնան, քան իր դեմ դուրս կգան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Փաշինյանը հերթական անգամ հասարակությանն ուզում է մոլորեցնել և իր ձախողումները բարդել նախարարների վրա։ Պաշտոնանկությունները ոչինչ չեն փոխելու, Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ մտերիմներ չունի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ 

«Այդ մարդիկ շատ ինֆորմացիաների են տիրապետում, ինչը կարող է ցնցումներ բերել Փաշինյանի աթոռին, նրանք տարիներ շարունակ հրահանգներ են կատարել։ Փաշինյանը բոլորի վրա կոմպրոմատներ ունի, իրեն հանցակից է դարձրել, բոլորն էլ մեղավոր են, իր դեմ դուրս չեն գա, դրա համար են շնորհակալություն հայտնելով հեռանում, որպեսզի ջրբաժան չառաջացնեն»,- ընդգծեց նա։

 Հարցին, թե հնարավո՞ր է՝ հեռացված պաշտոնյաները ընդդիմադիր դաշտում դիրքավորվեն, Գալստյանը նշեց, որ նրանք երկրից կհեռանան, բայց դատի ու դատաստանի առաջ չկանգնելու համար Փաշինյանի հրաժարականը չեն պահանջի, նրանք արել են նույն անօրենությունները։ 

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ