ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Անկախության հռչակագիրը Փաշինյանի կոկորդին ոսկոր է դարձել, այնտեղ առկա դրույթը, որ ՀՀ-ն Արցախի երաշխավորն է հանդիսանում, իր համար խնդիր է, ամեն գնով ուզում է ազատվել, որպեսզի հետագայում պատասխանատվության չենթարկվի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
Խոսելով Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին` Գալստյանը նկատեց, որ իշխանությանը ձեռնտու չէ նրանց ազատ արձակումը, քանի որ նրանց ազատ արձակմամբ շատ հարցերի պատասխաններ կտրվեն։ «Նրանք Փաշինյանի մասին ինֆորմացիաի են տիրապետում, դրա համար իշխանությունը մատը մատին չի տալիս նրանց ազատ արձակման համար»։
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ