ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ խնդիրներ են ստեղծվել, այդ թվում՝ կերային բազայի համալրման հետ կապված: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանը։
«Վիճակը հատկապես կրիտիկական է խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ կենդանատեսակները սնվում են բացառապես հատիկային կերով, ապա նաև այն փաստով, որ 2023 թվականի հունվար ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, խոզերի գլխաքանակն աճել է շուրջ 30 տոկոսով, այսինքն՝ կերի պահանջարկն աճել է:
Հետագայում, շրջափակման շարունակման դեպքում, խտացված և հատիկավոր կերերի մասով խնդիր է առաջանալու անասնաբուծության բոլոր ճյուղերում»,-մանրամասնել է Տ. Առստամյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ