Շրջափակման պատճառով բժիշկների համագումարն Արցախում չի կայանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

5ad7987e-e2f8-4d1c-bff7-3186e9595302.jpg



Հայաստանի միջազգային բժշկական համագումարն այս տարի պետք է Արցախում կայանար՝ հուլիսի 6-8-ը:

Սակայն շրջափակման պատճառով սպասված միջոցառումն Արցախում կազմակերպելն անհնար է: Անհնար է նաև արցախցի մասնագետների անմիջական մասնակցությունն ապահովելը:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից, համագումարին արցախցի բժիշկները հեռավար են մասնակցելու:

--00—ԶՀ