ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Երեկ երիտասարդ հայ կին է փլատակների տակից ողջ դուրս բերվել։ Այս մասին 24News-ին ասաց պոլսահայ լրագրող, Թուրքիայում տպագրվող «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով երկրաշարժի հետևանքով ստեղծված իրավիճակին։
«Հետզհետե հուսալքվում էինք, որ ողջ չի լինի, բայց 42-43 ժամ հետո ողջ դուրս եկավ։ Նրա ընտանիքի 3 անդամները նախապես փրկված էին»,- նշեց «Ակոսի» խմբագիրը։
Էստուկյանը նաև ասաց, որ հայ համայնքից հնարավոր նոր մահացածների մասին տվյալներ դեռ չկան։ Երեկվա փոխանցված տեղեկության համաձայն՝ 6 զոհ կա հայերի շրջանում։
Սերգեյ Առաքելյան
--00—ՅՄ