ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրում է․
«Ուրիշ անելիք չունենալով՝ Ադրբեջանի լրատվամիջոցը հերթական սուտն է տարածում, թե Հայաստանն ու Իրանը պատրաստվում են գրոհել արդեն 60 օր արգելափակված Լաչինի միջանցք։
Ադրբեջանը պետք է ապաշրջափակի Լաչինի միջանցքը, քանի որ այն արգելափակել է էթնիկ զտումների համար: Ձեր ստերը չեն շեղի միջազգային հանրությանը»։
--00—ՍՊ