ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Էդմոն Մարուքյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,- նշված է որոշման մեջ:
--00—ԼՄ