ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Թիվ 77 երթուղու վարորդը հարբած է եղել։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
«Քանի որ բնական հետաքրքրություն կա՝ կապված թիվ 77 երթուղում տեղի ունեցած միջադեպի հետ (պարեկային ոստիկանության ստուգման արդյունքում պարզվել է, որ վարորդը հարբած է), և որպեսզի ստիպված չլինենք առանձին-առանձին պատասխանել բոլորիդ հարցերին, տեղեկացնում եմ, որ վարորդը հեռացվել է աշխատանքից և զրկվել է վարորդական իրավունքից»,-նշել է նա:
--00—ՅՄ