ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Ստավրոպոլ-Մոսկվա չվերթի հարբած ուղևորուհուն բերման են ենթարկել ինքնաթիռում ծեծկռտուք սարքելու և բորտուղեկցորդին կծելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
«Միջադեպը տեղի է ունեցել Ստավրոպոլից Մոսկվա թռչող ինքնաթիռի սրահում: Հարբած ուղևորուհին թռիչքի ժամանակ անպարկեշտ արտահայտություններ է օգտագործել, չի արձագանքել բորտուղեկցորդների նկատողություններին և կծել է նրանցից մեկին: «Շերեմետևո» օդանավակայան ժամանելուն պես կինը բերման է ենթարկվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Այս պահին լուծվում է օրինախախտին պատասխանատվության ենթարկելու հարցը։
Նշվում է, որ բորտուղեկցորդին անհրաժեշտ է եղել բժշկական օգնություն, նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
--00—ՅՄ