Մաղթենք, որ մեր համերաշխությունը լինի մշտատև․ Գարո Փայլան` ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

l_44x0wh_1236x720z_0_6361.thumb_.jpeg



Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Հայաստանից Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնությանը:

«Թուրքիա-Հայաստան սահմանը, որ երեսուն տարի փակ էր, բացվեց մարդասիրական օգնության համար։ Մաղթենք, որ մեր համերաշխությունը լինի մշտատև», - տեսանյութին կից գրել է Փայլանը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային։  Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։

Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993 թ.-ին։

--00—ԶՀ