ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Մոլդովայի խորհրդարանը հինգշաբթի օրը կայացած նիստում հաստատել է նոր կառավարության կազմը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Նախագահ Մայա Սանդուն վարչապետի թեկնածու է առաջադրել անվտանգության և ազգային պաշտպանության հարցերով իր խորհրդական, ներքին գործերի նախկին նախարար Ռեչանին։
Նոր կառավարությունը ձևավորվել է իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության աջակցությամբ։
--00—ՅՄ