ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Այսօր Արդարադատության միջազգային դատարանը ծանուցել է, որ Հայաստանի կողմից «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը կհրապարակվի ս.թ փետրվարի 22-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին, հրապարակային նիստում: Հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
«Նույն օրը, ավելի ուշ կհրապարակվի նաև Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ պահանջի մասին որոշումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ