ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Արցախի Հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողովին ներկայացված Սահմանադրության փոփոխության նախագիծը դեռևս առաջարկությունների փուլում է և քաղաքական ուժերի միջև համատեղ քննարկում առայժմ տեղի չի ունեցել:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ ընդգծելով, որ նախագիծը կապված չէ նախագահի կողմից նախորդ՝ 2022 թվականի սեպտեմբերին խորհրդարան ուղարկված և նոյեմբերին հետ կանչված փաթեթի հետ:
«Այս փոփոխությամբ նախատեսվում է ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնի թափուր մնալու դեպքում նրա ընտրության իրավասություն վերապահել Ազգային ժողովին: Քանի որ ռազմական դրության ժամանակ հնարավոր է չունենանք ընտրություններ անցկացնելու հնարավորություն, ուստի այս նախագծով առաջարկվող փոփոխության նպատակը գործող Սահմանադրության մեջ այդ բացը լրացնելն ու համապատասխան ռիսկերը կառավարելն է»,-մանրամասնեց Արթուր Հարությունյանը՝ շեշտելով, որ հոդվածի փոփոխության դրույթները գործելու են ռազմական դրության ժամանակ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ