ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24 News
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Արցախի Հանրապետության ուսումնական հաստատություններում հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ, ս.թ. դեկտեմբերի 6-ից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ.
✅ Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա՝ հնգօրյա ռեժիմով։
25 հոգուց ավել խմբերի առկայության դեպքում ձևավորվելու է 2 խումբ, և դասագործընթացները կազմակերպվելու են հերթափոխով։
✅Այն աշակերտները, ովքեր ներառված են ռիսկային խմբում ու չեն կարող մասնակցել ուսուցման առկա տարբերակին, և այն աշակերտները, որոնց ուսուցիչները ևս պատկանում են ռիսկային խմբին կամ հանդիսանում են COVID-19-ի կոնտակտավոր, կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) նախաձեռնությամբ կազմակերպված առցանց դասընթացներին։
Մանրամասների համար կարող եք զանգահարել ԿՏԱԿ՝ հետևյալ հեռախոսահամարով 👇
☎️ 010 57 84 55
✅Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները շարունակելու են գործել հեռավար եղանակով՝
բացառությամբ անհատական պարապմունքներ իրականացնող ուսումնական հաստատությունների։
✅Նախադպրոցական հաստատությունների աշխատանքը առայժմ շարունակվելու է մնալ դադարեցված, սակայն հակահամաճարակային կանոնների պահպանման պարագայում հնարավորություն կընձեռվի անցնել բնականոն աշխատանքի։
📍Հաշվի առնելով համավարակի տարածման և գրանցված մահերի մտահոգիչ վիճակագրությունը՝ ԱՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը, պատվաստվել՝ վերականգնելով հանրապետության բնականոն կենսագործունեությունը:
--00—ՄՀ